Հայաստանում կրթության հետ կապված հարցերը վաղուց են բարձրացվել, սակայն ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձրել։ Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 2017-ին ՀՀ բուհերում դիմորդների փոքր թիվը կապված է ոչ միայն երկրում արտագաղթի աճի հետ, այլեւ նրանց ստացած կրթության շատ ցածր մակարդակի։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանում միայն 2-3 բուհ են ամբողջությամբ մրցունակ միջազգային շուկայում եւ իսկապես որակյալ կրթություն են մատուցում։

Քաղաքագետը նշեց, որ բացի այդ, հայ երիտասարդությունը պարզապես չի վստահում Հայաստանում տիրող կրթական համակարգին, այդ պատճառով նրանք միջոցներ են գտնում արտերկրում ավելի որակյալ ու մրցունակ կրթություն ստանալու համար։