Յուրանքաչյուր կարծիք եւ յուրաքանչյուր երազանք կյանքի կոչվելու իրավունք ունի։ Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ եթե այլ կարծիքներ եւ ցանկություններ չլինեն, աշխարհը կանգ կառնի։ «Այնպես որ, թող դրանք լինեն։ Սակայն, ցավոք, իրականության հետ դրանք ընդհանուր ոչինչ չունեն»,- ասաց նախկին պատգամավորը։

Արշակյանը նշեց, որ ժամանակին ինքն ու շատ շատերը տառապում էին եւ երազում երկիրը դուրս բերել այն տնտեսական ճգնաժամից, որում այն հայտնվել է։ Սակայն նրա խոսքով՝ դա անել չհաջողվեց։

Արշակյանը նաեւ կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի գործող իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն է եւ նշել է, որ ողջունում է տվյալ որոշումը։