Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի վերաբերյալ կայացրած դատավճիռը։ Այդ մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Մուհամմեդ Մուրսին դատապարտվել էր ցմահ բանտարկության Կատարի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Դատարանը չի բավարարել մեղադրյալի կողմից վճռի բեկանման խնդրանքը և դատապարտել է ցմահ բանտարկման, որը հանրապետությունում հավասար է 25 տարվան։ Դրա հետ մեկտեղ ընդհանուր գործի շրջանակներում դիտարկվող Եգիպտոսի ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթերի արտահոսքի մասին դրվագի վերաբերյալ նախորդ դատավճիռը չեղյալ է հայտարարվել, որի համաձայն՝ նախկին նախագահը դատապարտվելու էր 15 տարվա ազատազրկման։