Պետք է ճիշտ հասկանալ լատինատառ այբուբենին անցումը, լեզուն պետք է ծառայի մեր ժողովրդի միավորմանը։ Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հայտնում է Tengrinews.kz–ը։
Ղազախստանի նախագահը ուշադրություն է հրավիրել Ղազախստանի ժողովրդի ասամբլեային եւ պետական լեզվի՝ լատինատառ այբուբենին անցնելուն։ «Ես միշտ ասում եմ, որ մեր զարգացման երաշխիքը կայունությունն է եւ ղազախ ժողովրդի միասնականությունը։ Պետք է ճիշտ հասկանալ լատինատառ այբուբենին անցումը, լեզուն պետք է ծառայի մեր ժողովրդի հետագա միավորմանը»,– ասել է նա։




























