Էյֆելյան աշտարակի հրապարակի շուրջ թափանցիկ, փամփշտադիմացկուն պատի կառուցման աշխատանքները սկսվել են։ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին դիմակայած Էյֆելյան աշտարակը հիմա ստիպված են պաշտպանել ահաբեկիչներից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
3 մ բարձրությամբ պատի կրկնակի պատերը Սենայի առափնյա շրջանը կբաժանեն հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան կողմերից։ Զրահապատ ապակու հաստությունը կկազմի 5 սմ, եւ այն կդիմակայի բանակային նմուշի ինքնաձիգների կրակին։
Բացի այդ, այն վայրերում, որտեղ աշտարակին կից զբոսայգիներ կան, հավելյալ մետաղական պատնեշներ կկառուցվեն։




























