Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 10-ի հերթական նիստում քննարկել է 8 պետություններում Վրաստանի դեսպանների թեկնածությունների հարցը: Օրենսդիր մարմինը հաստատել է բոլորի թեկնածությունները:
Շվեյցարիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում հաստատվել է Զուրաբ Չիաբերաշվիլին, Լեհաստանում` Նիկոլայ Նիկոլողիշվիլին, Սլովակիայում` Ալեքսանդր Նալբանդովը, Շվեդիայում` Կոստանդին Կովտարաձեն, Պորտուգալիայում` Գեորգի Գեորգիլաձեն, Եգիպտոսում`Արչիպ Ձուլիաշվիլին, Ադրբեջանում` Թեյմուրազ Շարաշենիձեն: Որպես Եվրոխորհրդի մշտական դեսպան` ներկայացվել է Մամուկա Ժգենտին:
Անցյալ` դեկտեմբերի 7-ի խորհրդարանական նիստում հաստատվել է Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում ԱԳ նախարարության ներկայացրած թեկնածուն:
Ձայների մեծամասնությամբ` Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Պետական սահմանադրական հանձնաժողովի փոխնախագահ Թենգիզ Շարմանաշվիլին: Նշենք, որ Բաքվում Վրաստանի դեսպան Շարաշենիձեն հայտնել է, որ տիրապետում է ռուսերենին, թուրքերենին, անգլերենին, բուլղարերենին, մակեդոներենին. մի քանի ամսից ազատորեն կսկսի խոսել նաեւ ադրբեջաներեն:





























