Պեկինում ընթանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համաչինական համագումարի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կընտրեն Չինաստանի Կումունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի եւ կարգապահության ստուգման հարցերով Կենտրոնական հանձնաժողովի կազմը:

Սպասվում է նաեւ 18-րդ գումարման Չինաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի զեկույցի վերաբերյալ բանաձեւի, կարգապահության ստուգման հարցերով  ՉԿԿ Կենտրոնական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ զեկույցի բանաձեւի, ինչպես նաեւ ՉԿԿ Կանոնադրության մեջ կատարված ուղղումների վերաբերյալ բանաձեւերի ընդունում: