ՄԱԿ-ում խստացնում են աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի միջոցները։ Համապատասխան նամակը ստացել են Կազմակերպության բոլոր աշխատակիցները։

Նամակում,  մասնավորապես, ասվում է, որ սեռական ոտնձգությունների եւ դրանց բացահայտման ուղղությամբ ՄԱԿ-ում գործող հստակ քաղաքականությունը բավարար չէ, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում կհարգվեին յուրաքանչյուր աշխատակցի իրավունքները, փոխանցում է ՄԱԿ ռադիոն։

Նամակում նաեւ քննադատության է ենթարկվում աշխատավայրում սեռական ոտնձգության անխուսափելիության մասին կարծիքը։