Անգլերենի առաջատար Collins English Dictionary բառարանը 2017 թվականի արտահայտություն է անվանել «Fake news»-ը (սուտ լուրեր), հաղորդում է CNBC-ը:

Նշվում է, որ 2016 թվականից  այդ բառակապակցության օգտագործման հաճախականությունը աճել է 365 տոկոսով:

Արտահայտությունը հայտնի է դարձել, քանի որ այն հաճախ է օգտագործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 «Fake news» բառակապակցությունը բառարանը բացատրում է որպես «կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկատվոևթյուն, որը նորությունների անվան տակ տարածվում է»:

Նշվում է, որ այդ արտահայտությունը կներառվի բառարանի հաջորդ տպագիր տարբերակում: