ԿԺԴՀ-ն նոյեմբերի 2-ին հերքել է ճապոնական հեռուստաընկերության տեղեկատվությունը՝ Փհենյանի միջուկային 6-րդ փորձարկման արդյունքում մարդկանց զոհվելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով  Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Ավելի վաղ ճապոնական  «ԱՍԱԽԻ ԹիՎի» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ շուրջ 200 մարդ կարող էր դառնալ ԿԺԴՀ հյուսիսարեւելյան Պհունգերի պոլիգոնի շրջանում ստորգետնյա թունելի փլուզման զոհը:  

Ենթադրվում է, որ պատահարի պատճառը միջուկային սարքի պայթյունի ժամանակ հողի փլուզումն է, որն իրականացվել էր սեպտեմբերի 3-ին:

Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով, այդ հաղորդագրությունն «ապատեղեկատվություն» եւ «սուտ հաղորդագրություն» է:

«Դա ակնհայտորեն ապացուցում է, որ ամերիկյան ու ճապոնական հետադիմականները հուսահատ փորձում են քաղաքականապես ու բարոյապես  զրպարտել երկրին նրա համար, որ իրենց չհաջողվեց ռազմական սպառնալիքների ու բարբարոսական պատժամիջոցների միջոցով կանգնեցնելԿԺԴՀ  միջուկային ուժի զարգացումը »,- գրում է գործակալությունը: