Ահաբեկիչները թանկ գին կվճարեն ԱՄՆ-ի դեմ հարձակման  համար։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԻՊ-ը հայտնել է, թե դեգեներատ կենդանին, որը սպանել եւ հաշմել է հիանալի մարդկանց, իր «զինվորն» է։ Զինվորականներն ուժեղացրել են ԻՊ-ի դեմ հարձակումները վերջին օրերին։ Նրանք բարձր գին կվճարեն մեզ վրա ամեն մի հարձակման համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ իր ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանները վարորդին վիրավորել են: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10-ը վնասվածքներ է ստացել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին:

ԻՊ-ն Նյու Յորքի ահաբեկչին իր զինվորն է համարել

Թրամփը վերստին կոչ է արել Նյու Յորքի ահաբեկչին մահապատժի ենթարկել

Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է առաջադրվել. ՀԴԲ-ն որոնում է երկրորդ կասկածյալին

Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է առաջադրվել. ՀԴԲ-ն որոնում է երկրորդ կասկածյալին

Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին