Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը կոչ է արել դեկտեմբերի 21-ին շրջանում անցկացվող ընտրություններին ստեղծել անկախության կողմնակիցների միասնական ցուցակ: Նոյեմբերի 4-ին այս մասին հայտնել է El Mundo պարբերականը:
Նա նշել է, որ «եկել է բոլոր դեմոկրատների միավորվելու ժամը», եւ «քաղաքական բանտարկյալներին» ազատելու կոչ է արել:
Նոյեմբերի 3-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավորը որոշում է ընդունել Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնին եւ կառավարության եւս 4 նախկին անդամներին կալանավորելու միջազգային օրդեր տալու մասին, որոնք գտնվում են Բրյուսելում:
Միջազգային օրդերը փոխանցվել է Բելգիայի դատախազությանը:




























