ԵՏՄ–ն երբեք դեմ չի եղել Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ համաձայնագրին։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ դրանում շահագրգռված չէին վերազգային ֆինանսական օլիգարխիաները, բայց ոչ Կրեմլը։

«Դեռեւս 2013 թվականին, երբ Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ պետք է ստորագրվեր համապարփակ ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանը դեմ դուրս չէր գալիս այս համաձայնագրին»,– պարզաբանել է Մանուչարյանը։