Հարավային Կորեան միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի 18 քաղաքացիների դեմ, որոնք արգելում են նրանց հետ ցանկացած ֆինանսական գործարքներ կնքել, հայտնում է Reuters–ը։

Բոլոր 18 անձինք անմիջականորեն կապ ունեն հյուսիսկորեական բանկերի հետ։

«Դրանք հյուսիսկորեական ֆինանսական կառույցների աշխատակիցներ են, որոնց դեմ արդեն ՄԱԿ պատժամիջոցներ են գործում»,– ասել է հարավկորեացի պաշտոնյան։

«Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք կապ ունեն Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրի  հետ»,– հավելել է նա։