Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրիգս քաղաքի եկեղեցու հրաձգրության ժամանակ  զոհ են դարձել առնվազն 12-ից 14 տարեկան երեխաներ:

Այս մասին հայտարարել է շրջանի շերիֆ Ուիլսոն Ջո Թակիթը, հաղորդում է Independent-ը:

Սակայն 26 զոհերի եւ 20 վիրավորների թվում երեխաների ճշգրիտ քանակը դեռ հայտնի չէ:

Ոստիկանության խոսքով՝ վիրավորների եւ սպանվածների տարիքը 5-ից մինչեւ 72 է տատանվում:

Ներկայումս դեռ միայն քահանայի դստեր՝ 14-ամյա Անաբել Պոմերոյի եւ մեկ հղի կնոջ մահն է հաստատվել:

New York Daily-ն գրում է նաեւ ողջ մնացած 5-ամյա տղայի մասին, որը որովայնին, ձեռքին եւ աճուկային շրջանում 4 հրազենային վնասվածք է ստացել: Նրա մայրը, 5 եւ 7 տարեկան քույրերը հրաձգության հետեւանքով մահացել են:

Նախօրեին Դեվին Պ. Քելին ներխուժել է եկեղեցի, հրաձգություն սկսել՝ սպանելով 26 մարդու: Ավելի ուշ նրան իր ավտոմեքենայում սպանված են հայտնաբերել: