Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության նոր պլատֆորմը» Բաքվի իշխանությունների նոր իմիտացիան է։ Այս մասին նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։

Կիեւում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրանեսթի վեհաժողովին այդ հարցը քննարկվել է։ Ադրբեջանցի պատգամավորները երկու երկրների քաղաքական գործիչների եւ հասարակությունների միջեւ երկխոսության կոչ են արել։

«Այդ կապերն իրոք պետք են։ Բայց նրանք չպետք է ադրբեջանական կողմի քարոզչամեքենայի մասը դառնան։ Ցավոք, այս դեպքում մենք նորից նման բանի ականատեսն ենք դառնում»,– ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Բաքվում 2016 թվականին ստեղծված առաջին պլատֆորմը դադարել էր գործել։ Երկրորդը ստեղծվել է 2017-ի հոկտեմբերին Թբիլիսիում։