Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումը Իսրայելի կառավարության հետ կարեւոր է ինչպես իսրայելական, այնպես էլ հայկական կողմի համար։ Այս մասին նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասել է «Նորավանք» քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Կարեն Վերանյանը։
Նրա խոսքով՝ դա երեւում է ինչպես հայկական, այնպես էլ իսրայելական կողմի մոտեցումներում։
«Կողմերը շահագրգռված են այդ հանդիպման հարցում, եւ դա որոշակի պոտենցիալ ունի երկկողմ հարաբերությունների զարգացման երկարաժամկետ հեռանկարում»,– պարզաբանեց Վերանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 6-7–ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում։




























