Չինաստանի իշխանությունները ձերբակալել են Հյուսիսային Կորեայի 10 քաղաքացու, որոնց սպառնում է արտաքսում հայրենիք։ Reuters–ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածները հույս ունեին անցնել Հարավային Կորեա, բայց նրանց բռնել է ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կա 4-ամյա երեխա։
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինգը հայտնել է, որ գործի մանրամասներին ծանոթ չէ։ Նա նշել է, որ Չինաստանը հետեւողականորեն աջակցում է այդ հարցերի դիտարկմանը՝ միջազգային եւ ներքին իրավունքին ու մարդասիրական սկզբունքներին համապատասխան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 2 ամիսներին Չինաստանը խստացրել է իր տարածքով Հարավային Կորեա անցնելու հյուսիսկորեացիների փորձերի կանխմանն ուղղված քայլերը։




























