Բրիտանիան չի ցանկանում, որ մի բռնապետը փոխարինի մյուսին՝ նվաճելով Զիմբաբվեում իշխանությունը։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Զիմբաբվեում իշխանության զավթումից հետո, փոխանցում է Reuters–ը։
«Ոչ ոք չի ցանկանում տեսնել, թե ինչպես է մի բռնապետին փոխարինում մյուսը։ Մենք ուզում ենք տեսնել ճիշտ, ազատ եւ արդար ընտրություններ»,– ասել է Ջոնսոնը։
Ավելի վաղ այս չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ զինծառայողների խումբն իր վերահսկողության տակ է առել Զիմբաբվեի պետական հեռուստաընկերության ընկերության շենքը։ Զինվորները զբաղեցրել են քաղաքի կենտրոնը, որտեղ պայթյուններ են հնչել։ AFP-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Մուգաբեի նստավայրի մոտ։ Զինվորականները պնդում են, որ ոչ մի պետական հեղաշրջման մասին խոսք չի գնում։ Նախագահն ապահով վայրում է, իսկ իրենց նպատակն է պատասխանատվության կոչել հանցագործներին։
Զիմբաբվեի նախագահի կինը լքել է երկիրը
Զիմբաբվեի զինվորականները երկրի ֆինանսների նախարարին հսկողության տակ են վերցրել
Զիմբաբվեում զինվորականները գրավել են պետական հեռուստաընկերությունը




























