Երեւանի Ավան համայնքում դպրոցահասակների միջեւ վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ։ NEWS.am-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 17–ին Ավանի թաղամասերից մեկից  հիվանդանոց է տեղափոխվել 8–րդ դասարանի աշակերտ՝ որովայնի հատվածում դանակի վնասվածքով։  Ավելի ուշ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երեկ երեկոյան։

Դանակահարության մեջ կասկածվողը Ավանի 17–ամյա բնակիչն է։ Վերջինիս հայտնաբերելու եւ մանարմասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել։

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից, մանրամասներ չեն նշել: