2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին սննդամթերքի գներն աճել են 8,8 տոկոս: Ըստ ամենայնի դա առավելագույն սահմանը չէ:
Դեկտեմբերի 20-ին ստացված տեղեկատվության համաձայն, գյուղմթերքի շուկայում բացառիկ իրավիճակ է ստեղծվել: Տեղական խնձորի գինը գերազանցել է ներկրվող նարնջի գինը: Երեւանի Հարավ-արեւմտյան շրջանի շուկայում, որտեղ ամենացածր գներն էին, 1 կգ խնձորն առաջարկվել է 1200 դրամով: Նույն շուկայում 1 կգ նարինջն առաջարկվել է 600 դրամով:





























