Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում` բենզալցակայանի տարածքում: «Հրդեհ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել երկուական մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության աշխատակիցները եւ հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.41-ին, մարվել`09.57-ին:

Հայաստանի ԱԻՆ փրկարարծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ.Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի եւ յուղի տարաներ: Հրդեհի հետեւանքով ձեռքի թեթեւ այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Ս. Աբրահամյանը: