ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Չիկագոյի տնտեսական ակումբում, քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը՝ համեմատելով այն 1930-ականների նացիստական Գերմանիայի քաղաքականության հետ: Այս մասին գրում է Crain`s Chicago Business-ն:

Օբամայի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի «աճող ինքնահավանությունը» եւ «Ամերիկան ամենից առաջ» սկզբունքը վտանգավոր են երկրի համար: Նա զուգահեռներ է անցկացրել Վեյմարյան Գերմանիայի հետ, որը, ըստ նրա, նույնպես զարգացած ժողովրդավարական երկիր էր: Այնուամենայնիվ, դա չխոչընդոտեց ազգային սոցիալիստների իշխանության հաստատմանը, ասել է նախկին նախագահը:

«60 միլիոն մարդ մահացավ ... Ուստի պետք է ուշադիր լինեք: Եվ քվեարկեք», - ասել է Օբաման: