Անկարայի Չանքայայի շրջանի հավաքարարները իրենց գործին զուգահեռ վերջին 7 ամսում սկսել են հավաքել քաղաքացիների նետած գրքերը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Չանքայայի շրջանի հավաքարարները հավաքած գրքերով գրադարան են ստեղծել մի լքված ֆաբրիկայում։

Նորաստեղծ գրադարանն ունի արդեն 4 հազար գիրք։

Գրքերը հավաքած աշխատողները շատ երջանիկ են իրենց նախաձեռնության համար, սակայն մի բանում են ափսոսանք հայտնել, որ ավելի շուտ չէին մտածել նման գաղափարի մասին, որ հազարավոր գրքեր չկորչեին։