Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Դուբայում ընկերության գրասենյակի բացման մասին, հաղորդում է Bloomberg-ը:

2014-ին Telegram-ի հիմնադիրը հեռացավ ՌԴ-ից՝ ունենալով 300 մլն դոլար եւ 2000 բիթքոին:

 Bloomberg-ի հետ զրույցում նա ասել է, որ բիթքոինի փոխարժեքի կտրուկ փոփոխությունը նրա համար շատ անսպասելի էր: Նա նաեւ նշել է, որ հավատում է բիթքոինի պայծառ ապագայհին եւ այն  «թվային ոսկի է համարում»:

Նրա խոսքով՝ Telegram-ը բարեգործական ծրագիր է:

Telegram-ը նա մտադիր չէ վաճառել թեեւ գնումների առաջարկներ ստացվում են նույնիսկ Սիլիկոնյան հովտի խոշոր ընկերություններից, որոնք պատրաստ վճարել  3-5 մլրդ դոլար: