Բիթքոինները որպես առեւտրային արժույթ հեռանկար չունեն։ Այս մասին հայտարարել է Bitcoin.com ընկերության համահիմնադիր Էմիլ Օլդենբուրգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Կարող եմ ասել, որ բիթքոինային ներդրումներն ամենածայրահեղ ներդրումներն են, որը դուք կարող եք անել: Մարդիկ կսկսեն հրաժարվել բիթքոինից, երբ հասկանան, թե ինչպես է աշխատում այս կրիպտարժույթը »,-մեջբերում է գործարարի խոսքը Business Insider-ը:

Ըստ Օլդենբուրգի, բիթքոինի հիմնական խնդիրները   գրանցումների աճն  ու դրամական փոխանցումների անկումն են: Ձեռնարկատերը նշում է, որ ցանցի թողունակությունը սահմանափակվում է  «բլոկի չափով» հիշողությամբ, որը պահպանում է գործարքների արձանագրությունները: Դրա պատճառով կրիպտարտարժույթը չի չեղարկվում եւ ներդրումները դառնում են ռիսկային:

Ներդրողը վաճառել է իր բոլոր բիթքոինները, բայց չի հրաժարվել կրիպտոարժույթով ներդրումներից, ընտրելով Bitcoin Cash-ը։

Որոշ տվյալների համաձայն՝ բիթքոինով գրանցված գործարքները կրկնապատկվում են ամեն երեք ամսվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, միջինում  4.5 ժամ է պահանջվում մեկ գործողության հաստատման համար:

Bitcoin.com-ը կառավարում է խոշորագույն արդյունաբերական կայքերից մեկը եւ ապահովում է բիթքոինով ներդրումների կատարման գործիքներ: Ընկերության ռեսուրսներում գրանցված է ավելի քան 500 հազար կրիպտոարժույթային դրամապանակ:

Անցյալ շաբաթ Bitcoin-ը  նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 20 հազար դոլարի սահմանը: Մեկ տարվա ընթացքում այս կրիպտոարժույթի  արժեքը աճել է 20 անգամ: