Թուրքիայում անօթեւան կատուների համար որոշել են մի ամբողջ գյուղ կառուցել, հաղորդում է Ibtimes-ը:

Տեղական հրատարակությունների համաձայն՝ Չանակալե նահանգի 600 մ² տարածքով  գյուղը
200 կատվի կկարողանա տեղավորել: Կատուների համար կկառուցվեն փայտե կացարաններ, որտեղ կերի եւ ջրի մատակարարման համակարգեր կտեղադրվեն:

Բացի այդ, կատուներին կխնամնեն հատուկ աշխատակիցները եւ անասնաբույժը:

Գյուղի կառուցման նպատակը անօթեւան կատուների կյանքի բարելավումն է: