Թուրքիայի Մալաթիա նահանգում գյուղացիներից մեկը այգում 2 հազար տարվա կարաս է հայտնաբերել։

Թուրքական Milliyet-ի փոխանցամամբ՝ Մալաթիայի Դողանշեհիրի շրջանի գյուղերից մեկում գյուղացին այգին ջրելու ժամանակ նկատել է, որ ջուրը մի անկյունում միանգամից ներքեւ է իջնում։ Նա սկսել է փորել եւ կավի խոշոր կտորի հանդիպել։

Գյուղացին հասկացել է, որ հնագիտական իր է հայտնաբերել եւ զանգահարել է տուրիզմի եւ մշակույթի վարչություն։

Գյուղացու փորած վայրը ժամանած հնագետները նշել են, որ հայտնաբերվել է 2 հազար տարվա հնություն ունեցող կարաս։

Թե ինչ նպատակներով է կարասը օգտագործվել, դեռ հայտնի չէ։