Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու որոշումը իր կյանքի ամենադժվարին որոշումներից մեկն է անվանել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով TV Peru հեռուստաալիքը:
«Գուցե սա իմ կյանքի ամենադժվարին որոշումներից մեկն էր: Խոսքը Պերուի նախկին նախագահի առողջության եւ կյանքի մասին է: <...> Մենք, որ մեզ դեմոկրատ ենք համարում, չենք կարող թույլ տալ Ալբերտո Ֆուխիմորիի մահը բանտում: Արդարությունը եւ վրեժը նույնը չեն», - նշել է Պերուի գործող նախագահը ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է պետական հեռուստաալիքով:
Կուչինսկին նշել է, որ Ֆուխիմորին իր պաշտոնավարման ընթացքում «օրենքի լուրջ խախտումներ է թույլ տվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասով»: «Բայց ես նաեւ կարծում եմ, որ նրա կառավարությունը նպաստել է ազգային առաջընթացին», - ասել է նախագահը: Կուչինսկու խոսքերով՝ ներման մասին իր որոշումը «կհանձնվի պատմության դատին»:
Պերուի նախագահը ներում է շնորհել երկրի նախկին նախագահ Ֆուխիմորիին
Պերուում պատիժ կրող երկրի նախկին նախագահին դարձյալ հոսպիտալացրել են




























