Եվրոպական ավիաշինարարական կոնցեռն Airbus-ը կնքել է իր գոյության պատմության ընթացքում ամենախոշոր գործարքը, հաղորդում է DW-ն։
Դեկտեմբերի 28-ին Տուլուզում տեղակայվաած ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է ամերիկյան Indigo Partners ներդրումային հիմնադրամին միջին հեռավորության 49.5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ (42 միլիարդ եվրոյի չափով) 430 ինքնաթիռ մատակարարելու մասին:
Գործարքի իրական արժեքը չի հաղորդվում, քանի որ, որպես կանոն, ընկերությունները խոշոր պայմանագրեր կնքելիս զեղչեր են անում: Պատվերը ներառում է 180 ուղեւորատար A320neo ինքնաթիռ, ինչպես նաեւ ավելի խոշոր A321neo ինքնաթիռներ, հաղորդում է AFP-ն:
Միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ Հոնկոնգում տեղակայված CALC 50 լիզինգային ընկերության պատվիրել է 4,5 մլրդ եվրո արժողությամբ A320neo 50 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսված է ավարտել մինչեւ 2023 թվականը:




























