2013 թվականին թողարկված The Ripple կրիպտոարժույթը  առաջ անցնելով  եթերից (Ethereum) դարձել է բիթքոինից  հետո կապիտալիզացիայի երկրորդ արժույթը: Այս մասին վկայում են Coinmarketcap կայքէջի տվյալները, հաղորդում է РБК-ն:

Դեկտեմբերի 29-ի նախօրեին Ripple-ի կապիտալիզացիան աճել էր 76 մլրդ դոլարով (33տոկոս աճ), ապա դեկտեմբերի 30-ին՝ ժամը 2: 00-ին հասել  83.899 մլրդ դոլարի։

Եթերը այժմ երրորդ տեղում է, այս կրիպտոարտարժույթի կապիտալիզացիան կազմում է 72,3 մլրդ դոլար։ Ripple-ի արժեքը նույնպես աճել է մոտ 50 տոկոսով։

Bloomberg-ը նշում է, եթերը բիթքոինին անցնելու փոխարեն  շարունակում է ետ մնալ: Անցյալ շաբաթ, մեկ այլ կրիպտոարժույթ՝ բիտկոնային քեշը կարող էր անցնել եթերին: «Սակայն սպառնալիքը վերացավ, երբ բիթքոին քեշը արժեզրկվեց, իսկ նրա տեղը զբաղեցրեց Ripple-ը»-գրում է գործակալությունը:

Տարվա ընթացքում Ripple-ի կապիտալիացիան կազմել է 20 հազար տոկոս, եթերինը 9 հազար, իսկ բիթքոինինը 1,4 հազար տոկոս։