Մորետո ֆրանսիական փոքր քաղաքի քաղաքապետ Օդ Պիկար Վոլֆն իր գործընկերներին նամակներ է ուղարկել, որտեղ խնդրել է նրանց խուսափել ողջույնի համբույրներից: Այս մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»:

Երկու կամ երեք անգամ այտը համբուրելը՝ «la bise»-ը, Ֆրանսիայում ավանդական եւ լայնորեն տարածված ողջույնի ձեւ է:

 Ըստ քաղաքապետի՝ Ֆրանսիան պատրաստ է վարվելակարգի նոր ձեւի անցում կատարել եւ ավելի չեզոք ձեռքսեղմանն անցնել:

 «Արդեն բավական է տասնյակ մարդկանց հետ համբուրվել: Ես հույս ունեմ, իմ որոշումը մտածելու առիթ կտա այն մասին, որ հանդիպման ժամանակ ամեն մեկն ինքը պետք է որոշի համբուրվել, թե ոչ» , – գրել է նա:

Պիկար Վոլֆի խոսքերը հասարակական բուռն քննարկում են առաջացրել: Շատ կանայք աջակցել են նրան: