Ծագումով Հնդկաստանից հավաքարար Վինբակատար Աման Մոտաբատո Լալը ոսկով եւ ադամանդներով գտնված պայուսակը ոստիկանություն է ներկայացրել, հաղորդում է Gulf News-ը:
Տղամարդը շենքում մաքրություն կատարելու ժամանակ հայտնաբերել է 55 հազար դոլար արժողությամբ զարդերով պայուսակը:
Ոստիկանական բաժանմունքի տնօրենը նրան ազնվության համար շնորհակալական պատվոգրով է պարգեւատրել:



























