Տղամարդիկ հակված են շիկահերներին ավելի գրավիչ եւ երիտասարդ համարել, քան շագանակահեր եւ թխահեր կանանց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ Աուգսբուրգի համալսարանի գիտնականները, նրանց աշխատանքը հրապարակում է Journal of Social Psychology-ն:
Ուսումնասիրության ընթացքում 110 տղամարդ լուսանկարներով գնահատել է կանանց գրավչությունը, ընդ որում կանայք լուսանկարված են եղել մեջքից: Պարզվել է, որ տղամարդիկ շիկահերներին ավելի երիտասարդ եւ միեւնույն ժամանակ ավելի թեթեւամիտ են համարում:
Մասնակիցների մեծ մասը նշել է, որ ամուսնության եւ երեխաների դաստիարակության համար ավելի մուգ մազերով կանանց կնախընտրեր:



























