Կարապի համաստեղությունում KIC 8462852 «այլմոլորակայինների խորհրդավոր աստղը» դժվար թե շրջապատված է այսպես կոչված Դայսոնի ոլորտով՝ ձեռագործ մեգակառուցվածքով, որն ունակ է ներքաշել աստղի էներգիան եւ ստիպել նրան «թարթել»: Այս մասին նշվում  է Astrophysical Journal Letters-ում:

«Ամենայն հավանականությամբ, այդ աստղի լուսավորության ուժեղացումը եւ թուլացումը կապված է նրա ուղեծրում փոշու ամպի առկայության հետ: Մեր հավաքած  նոր տվյալները ցույց են տալիս, որ այս փոշին արգելափակում է տարբեր երկարության ալիքներում լույսի տարբեր քանակությունը: Այդ պատճառով, մենք կարող ենք վստահ ասել, որ այդ աստղը թափանցիկ չէ», —պատմում  է ԱՄՆ Յելի համալսարանից Թաբետա Բոյաջյանը:

Նրա խոսքով՝ «այլմոլորակայինների աստղի» առաջին խամրումը պատահական է նկատվել, դրա համար աստղագետները պատրստ չեն եղել դրա դիտարկումներին եւ դրա առաջացման պատճառների բացահայտմանը: