Հռոմում Սոմալիից միգրանտը բուժքրոջ հագուստ է հագել ծննդաբերական բաժանմունք ներխուժելու եւ կնոջը բռնաբարելու համար: Այս մասին հաղորդում է La Stampa թերթը:
38-ամյա Ալի Աբդելան Սանտ Էուգենիո հիվանդանոցի պահեստից գողացել է բուժքրոջ հագուտը: Դեկտեմբերի 31-ին հագնելով այն՝ նա մտել է ծննդաբերությանը պատրաստվող 43-ամյա կնոջ հիվանդասենյակ:
Կնոջը օգնության են հասել երկու բուժքույրերը եւ բժիշկը, որոնք ոստիկանություն են կանչել: Տղամարդը ձերբակալվել է:
Նրան մեղադրում են սեռական բռնության եւ կողոպուտի մեջ:



























