Ավստրալիական Qantas ավիաընկերությունը ճանաչվել առավել անվտանգն աշխարհում,  քսանյակում ընդգրկվել են նաեւ  ֆիննական Finnair փոխադրողը, գերմանական Lufthansa-ն, սկանդինավյան  SAS ավիաընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակորելով AirlineRatings.com պորտալի կողմից կազմված վարկանիշային ցուցակը։

Ավիաընկերությունները գնահատվել են ըստ ինքնաթիռի շահագործման ժամկետի, անցած տարվա ընթացքում ավիացիոն միջադեպերի քանակի, նորարարությունների, ավիացիոն իշխանությունների կողմից անվտանգության եւ այլ չափանիշների ստուգումների քանակով:

«Qantas-ը աշխարհի առաջատար ամենաանվտանգ ավիաընկերությունն է եւ վերջին 60 տարիների ընթացքում չի գրանցել ոչ մի վթար: Բայց ոչ միայն այս ավիաընկերությունը, այլ նաեւ Hawaiian-ը եւ Finnair-ն ունեն նման իդեալական պատմություն»,-նշել է պորտալի գլխավոր խմբագիր Ջեֆրի Թոմասը:

409 ավիաընկերության վարկանիշային ցուցակում ռուսական ավիափոխադրողներն առաջին քսանյակում չեն ընդգրկվել, սակայն լավ ցուցանիշներ են ունեցել: Այնպես, «Աերոֆլոտ», «Ռոսիյա», «S7», «Ուրալյան  ավիաուղիներ», «Յակուտիա», «Նորդավիա» ավիաընկերությունները անվտանգության առումով նույն ցուցանիշներն ունեն`ութից յոթ միավոր: Անվտանգության առումով ամենաբարձր վարկանիշը դրսեւորել է  «Պոբեդա» ավիաընկերությունը («Աերոֆլոտ» ավիաընկերության դուստրը) ստանալով 8-ից 8 միավոր, իսկ «Արտադրանք»  չափանիշով ստացել է 5-ից 2 միավոր։

Ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանիշային ցուցակը այբբենական կարգով հետեւյալ տեսքն ունի՝ Air New Zealand, Alaska Airlines, All Nippon Airways, British Airways, Cathay Pacific Airways, Emirates, Etihad Airways, EVA Air, Finnair, Hawaiian Airlines, Japan Airlines, KLM, Lufthansa, Qantas, Royal Jordanian Airlines, Scandinavian Airline System, Singapore Airlines, Swiss, Virgin Atlantic и Virgin Australia։

Ներկայացվել է նաեւ ավելի էժան փոխադրողների տասնյակը՝ Aer Lingus-ը, Flybe-ն, Frontier-ը, HK Express-ը, Jetblue-ն, Jetstar Australia-ն, Thomas Cook-ը, Virgin America-ն, Vueling-ը, Westjet-ը։

Ավելի քիչ անվտանգ փոխադրողներն են՝  Air Koryo-ն (Հյուսիսային Կորեա), Bluewing Airlines-ը (Սուրինամ), Trigana Air Service-ը (Ինդոնեզիա) եւ  նեպալյան փոխադրողներ  Nepal Airlines-ը, Buddha Air-ը, Tara Air-ը  եւ Yeti Airlines-ը.