Անգլիայի Միացյալ Մեծ օթյակի տնօրեն Դեւիդ Ստեյփլսը բաց նամակում ասել է, որ մասոնները ոչ մի դեպքում չեն փորձում արգելափակել ոստիկանության դաշնության ղեկավար մարմիններում կանանց, սեւամորթների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը ավելացնելուն ուղղված բարեփոխումները, հաղորդում է BBC- ն:

«Այն միտքը, որ մասոնները ակտիվորեն եւ կազմակերպված սաբոտաժի են ենթարկում ոստիկանության դաշնության բարեփոխումները կամ այլ բարեփոխում, ծիծաղելի է», - Times- ում եւ Guardian- ում հրապարակված նամակում ասել է նա:

Նա հավելել է, որ մասոնները միշտ հավասար են վերաբերում բոլոր մարդկանց:

Այս շաբաթվա սկզբին մասոններին սաբոտաժի եւ խտրականության մեջ հրապարակավ կասկածել էր Սթիվ Ուայթը, ով վերջերս հեռացել էր ոստիկանության դաշնության ղեկավարի պաշտոնից:

Սթիվ Ուայթը BBC-ին եւ Guardian թերթին պատմել էր, որ Ոստիկանության դաշնության փոփոխություններին «մարդկանց մի փոքր խումբ» դեմ է:

«Արդյոք դա պատահականություն է, թե ոչ, ես չգիտեմ, բայց այդ մարդկանցից շատերը, կարծես մասոն են», - ասել էր  Ուայթը: