Ամերիկյան Powerball վիճակախաղի տոմսը, որը շուրջ 560 մլն դոլարի շահում է բերել, վաճառվել է Նյու Հեմփշիր նահանգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC News-ը: Շահողի անունը չի հրապարակվում:
Վիճակախաղը խաղարկվել է հունվարի 6-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հաղթական թվերն են եղել 12, 29, 30, 33, 61, բոնուսային թիվը՝ 26-ը: Կանոնների համաձայն՝ հաղթողը կարող է միանգամից վերցնել ամբողջ գումարը կամ այն ստանալ մաս-մաս, մի քանի տարվա ընթացքում:
Սա ԱՄՆ-ի պատմության մեջ մեծությամբ երկրորդ շահումն է: 2017 թվականին էլ Մասաչուսեթսից 53-ամյա Մեյվիս Ուոնչիկը 758 մլն դոլար էր շահել:
Powerball վիճակախաղի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի 44 նահանգներում, Կոլումբիայի դաշնային շրջանում, Ամերիկյան Վիրջինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Վիճակախաղի տոմսը 2 դոլար արժե, իսկ վաճառքը մի քանի միլիարդ դոլար է ապահովում:




























