Ա-Շարոնի շրջանում Հնությունների վարչության եւ Թել-Ավիվի համալսարանի մասնագետների պեղումների ժամանակ նախապատմական իջեւանատեղ է հայտնաբերվել, որը գոյություն է ունեցել մոտ 500 հազար տարի առաջ: Նշենք, որ արեւելյան Միջերկրածովյան երկրներում ըդամենը մի քանի նման բնակավայր է հայտնաբերվել, հաղորդում է Newsru-Israel-ը:
Հայտնաբերված բնակավայրի տարածքը շուրջ 1 հեկտար է: Նույն վայրում նաեւ հազարավոր նախապատմական գտածոներ են հայտնաբերվել, այդ թվում` հարյուրավոր կայծքարե գործիքներ:



























