Քալիֆորնիայի համալսարանի (The University of California) գիտնականները ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ ռոբոտները կյուրացնեն կենդանիների վարքագիծը եւ կոչնչացնեն մարդկությունը: Փորձարկման հեղինակները շեշտում են, որ արհեստական ինտելեկտը կփոխառի ոչ միայն մարդկանց, այլ նաեւ կենդանիների ունակությունները, հաղորդում է Oane-ը: Փորձարկման շրջանակներում մասնագետները ռոբոտներին տեղադրել են գայլերի ոհմակում. որոշ ժամանակ անց արհեստական ինտելեկտը կսկսել է գռմռալ՝ փոխառելով հարեւանների վարքագիծը:
Գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում խնդիրը կարող է հասնել նոր մակարդակի, եւ ռոբոտները կսկսեն հարձակվել մարդկանց վրա:
Էնդրյու Հեյնը շեշտում է, որ այս պահին արհեստական ինտելեկտը զարգանում է «սովորելու» նպատակով, սակայն ժամանակի ընթացքում ռոբոտները կենդանական աշխարհից նոր տեղեկատվություն կստանան եւ կփոխառեն կենդանիների՝ մարդկանց համար ոչ այնքան լավ կողմերը: Ճապոնացի մասնագետները սկսել են աշխատել այս ուղղությամբ եւ պատրաստվում են իրենց եզրակացությունները ներկայացնել մինչեւ 2020 թվականը:




























