Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանանց կոչ է արել չամաչել կրծքով կերակրել երեխաներին Սիքստինյան մատուռում: Այս հայտարարությունը նա արել է մկրտության արարողության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով La Stampa-ն:

Նշվում է, որ հունվարի 7-ին Հռոմի պապը Սիքստինյան մատուռում 34 երեխա է կնքել: Մկրտության արարողության ժամանակ Պապը ծնողներին կոչ է արել փոխանցել հավատքը «սիրո լեզվով, որն այդքան սիրում էր Հիսուսը»:

Ֆրանցոիսկոսը նաեւ նշել է, որ կանայք կարող են կրծքով կերակրել երեխաներին հենց Սիքստինյան մատուռում. «Եթե երեխաները սկսում են ելույթ ունենալ, անհարմար են զգում կա՛մ շատ շոգ է, կա՛մ նրանք սոված են, կրծքով կերակրեք նրանց եւ մի՛ վախեցեք, չէ որ դա եւս սիրո լեզու է», - հայտարարել է Պապը: