Դիզայներ Ջովաննա Թեմելինին թողարկել է նոր հագուստի տեսականի շների համար, որոնք այժմ կարող են կրել էլեգանտ հատուկ կարված կոստյումներ եւ համապատասխանել տերերի դիզայներական հագուստներին, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն։

Թեմելինին շների համար նախատեսված անսովոր հագուստը սկսել է  մշակել ավելի քան մեկ տարի առաջ այն բանից հետո, երբ խոսել է աղջկա հետ, որը խնդրել է իր շանը օգնել։ «Դու այնքան շատ մանրուքներ ես պատրաստում շների համար(նկատի ունի կենդանիների պաշտպանության հարցով կամավոր աշխտանքը), բայց երբ անձրեւ է գալիս իմ շան ականջները թրջվում են»,-ասել է աղջիկը։

Այս խոսքերը ոգեշնչել են դիզայներին, որն օգտագործելով  իր 25-ամյա փորձը, Armani եւ Bottega Veneta բրենդների հետ սկսել է  պատրաստել հագուստի տեսականի շների համար Temellini Dog A Porter անվանումով։  Արդեն հաջորդ օրը Թեմելինիի թիմը սկսել է շների  համար գլխարկով բաճկոններ պատրաստելը, որը համապատասխանում է իր աղջկա վերարկուին։

Temellini Dog A Porter-ի դիզայներներն  օգտագործել են տարբեր տեսակների շների մանեկեններ, որպեսզի տարբեր տեսակների համար համապատասխան հագուստ կարեն։ Թեմելինին նշել է, որ իր հագուստի  շարքը ծնվում է սիրուց, հաղորդում է ArabNews- ը:

Հագուստը պատրաստվել է բարձրորակ գործվածքներից, որն ազդում են դրա արժեքի վրա: Այսպես, քաշմիրից սպորտային վերնաշապիկը կարժենա  142 եվրո,  նուրբ բրդյա բաճկոնը  212 եվրո, իսկ փոքր գրպաններով  վերարկուն կկազմի 252 եվրո:

Թեմերլինի խոսքով՝  իր հաճախորդներից մեկը գնել  է մի ամբողջ զգեստապահարան շների օթեւանից վերցված իր շան համար: Նա համոզված է, որ հաշվի առնելով այն ամենը, ինչ շունը ստիպված է եղել ապրել, նա  արժանի էր այդպիսի շքեղության:

Թեմելինին նախատեսում է ստեղծել բոլոր շների, այդ թվում՝ սահմանափակ կարողություն ունեցողների համար հագուստի հավաքածու: «Շատ հարգալից եմ եւ ուշադիր շների բոլոր պահանջների նկատմամբ, որոնք պետք է շարժվեն, վազեն, կեղտոտվեն եւ շփվեն: Ես հրաժարվում եմ անել այն, ինչ սահմանափակում է կամ ծաղրում  շներին»,-շեշտել է դիզայները: