Bloomberg-ի փորձագետների հաշվարկների համաձայն՝ Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյյանը, ով Country Garden Holdings-ի բաժնեմասեի վերասկիչ փաթեթի սեփականատերն է, 2018 թվականի մեկնարկից հարստացել է եւս 2.06 միլիարդ դոլարով, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
2018 թվականին Ֆոնդային բորսաների ընդամենը չորս օրվա աշխատանքի արդյունքում Հուեյյանի կարողությունը 23.6 մլրդ դոլարից հասել է 25.6 մլրդ դոլարի:
Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում Հուեյյանը հայտնվել է 31-րդ հորիզոնականում՝ համալրելով այն գործարարներ տասնյակը, որոնց հաջողվել է 2018 թվականին բոլորից արագ ավելացնել իրենց կարողությունը:




























