Ինչպե՞ս է Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձը մնացել նույն մակարդակի վրա, եթե բենզինը թանկացել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տարակուսանք է հայտնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով, բենզինի եւ դիզվառելիքի թանկացումը անխուսափելիորեն պետք է հանգեցներ տրանսպորտային ծառայությունների ինքնարժեքի բարձրացման եւ, որպես հետեւանք, ուղեվարձի թանկացման։
«Պաշտոնականա ղբյուրների հայտարարությունները, թե հանրային տրանսպորտը չի թանկա, իմ մոտ տարակուսանք է առաջացնում, թեեւ ես հասկանում եմ, որ դա կբերեր հանրային բացասական արձագանքի»,- ասել է նա։
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նոր Հարկային օրենսգիրքն ու ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որոնք ենթադրում են որոշակի հարկային դրույքների փոփոխութոյւն, այդ թվում՝ ակցիզային հարկի բարձրացում։ Դրա հետեւանքով, բենզինի, դիզվառելիքի եւ գազի գները աճել են 10-15 տոկոսով, մինչդեռ Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձը չի թանկացել 2000-ականների կեսերից եւ կազմում է 100 դրամ։




























