Ամանորի տոնական օրերին Երեւանում վթարների հետեւանքով 8 հենասյուն է վնասվել:

Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ տոնական օրերին ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն՝ մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը լիարժեք ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության իրականացվել եւ շարունակվում են լուսային համակարգերի նորոգման աշխատանքները: Ավտովթարների պատճառով արտաքին լուսավորության ցանցում վնասվել է 8 հենասյուն եւ մեկ ուժային պահարան: «Երքաղլույս»-ի մասնագետների ջանքերով խնդիրները վերացվել են, իսկ ընթացքում նորերով են փոխարինվել խափանված լուսակետերը: «Երքաղլույս»-ը հատուկ ժամանակացույցով կշարունակի աշխատել մինչեւ հունվարի 13-ը ներառյալ:

Հարկ է նշել նաեւ, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: