Ամերիկյան Condé Nast Traveler ամսագիրը հրապարակել է 2017 թվականի լավագույն կղզիների ցանկը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Ֆիլիպինների տարածքները:
Վարկանիշի առաջնորդը Բորաքայ փոքրիկ կղզին է, որը զբոսաշրջիկներին գրավում է իր լողափերով, արեւադարձային կլիմայով եւ գեղեցիկ մայրամուտներով: Ճանապարհորդների կարծիքով՝ Բորաքայի ամենահայտնի վայրերից մեկը Սպիտակ լողափն է, որը կատարելապես համապատասխանում է ստորջրյա լողի համար:
Երկրորդ հորիզոնականը գրավել է Սեբու կղզին (Ֆիլիպիններ): Այն զբոսաշրջիկներին գրավում է գեղեցիկ լողափերով, մարդաշատ ռեստորաններով ու խանութներով:
Երրորդ տեղում է հայտնվել Փալավան կղզին՝ աշխարհի 7 հրաշալիքներից մեկի՝ Պուերտո Պրինցեսայի շնորհիվ, որը աշխարհի ամենաերկար ստորգետնյա գետն է: Գետի հովտում ազգային պարկ է ստեղծվել, զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են կազմակերպվում ստորգետնյա քարանձավներում:
Ցուցակի մեջ են հայտնվել նաեւ իսպանական Մայորկան, Միկոնոսը (Հունաստան), Բերմուդյան կղզիները, Սեն Բարթուղեմեոսը (Ֆրանսիայի անդրծովյան միություն), Բալին (Ինդոնեզիա) եւ Կայմանյան կղզիները:
Condé Nast Traveler ամսագրի ամենամյա վարկանիշը կազմվում է ավելի քան 300 հազար ճանապարհորդների արձագանքների հիման վրա:




























