Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նոր կասկածյալ է հարցաքննվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ գյուլենական լինելու մեղադրանքով կալանավորված Վ․Ք․Ա․-ն Անդրեյ Կառլովի սպանության գործով որպես կասկածյալ տարվել է հարցաքննության։

Վ․Ք․Ա․-ն պնդել է, թե սպանության հետ կապ չունի, սակայն դատախազությունը նրան մեղադրել է սպանության կազմակերպմանը մասնակցելու մեջ։

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։