Կառավարությունը լիազորել է «Մխիթար Հերացու անվան Երեւանի բժշկական համալսարան» ֆոնդին բուհի գլխավոր մասնաշենքի  45 քառ․ մ տրամադրել  «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը։ Այս որոշումը ընդունվել է կառավարության հունվարի 11-ի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման  կտրամադրվի վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով։ Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով եւ կկարողանա ամբուլատոր ծառայություններ տրամադրել օրական 50 հիվանդի եւ ստացիոնար բուժօգնություն՝ 20 հիվանդի: