Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը տուրիզմի ոլորտից տվյալներ է ներկայացրել լրագրողներին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ 2017 թվականին Թուրքիա է այցելել 32.4 միլիոն զբոսաշրջիկ։

Նուման Քուրթուլմուշը շեշտել է, թե 2017–ին Թուրքիան տուրիզմից ստացել է 26 մլրդ դոլար եկամուտ։

Նախարարը նշել է, թե 2023–ին նախատեսում են Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 50 մլն–ի։